Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները

Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները
19.02.2024 | 14:21

Այս քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը:

2023 թվականի դեկտեմբերի 24-ին «LACHIN CITY AZER ALİ» ադրբեջանական յութուբյան ալիքը հրապարակեց տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից https://www.youtube.com/watch?v=J2jnbVYmtHg: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը:

Ալեք Թագվորի Մանուկյանը ծնվել է 1901 թ. հունիսի 28-ին, Զմյուռնիայում: 1929 թ. հիմնել է «Մասկո» միջազգային ընկերությունը։ 1968 թ. հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը։ ՀՀ Ազգային Հերոս (14.10.1994)։ Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։ Մահացել է 1996 թ. հուլիսի 10-ին, Դետրոյթում:

Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն» https://www.icc-cpi.int/sites/default/files/RS-Eng.pdf : Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

Դիտվել է՝ 2997

Մեկնաբանություններ